Տավուշի սահմանամերձ գյուղերում գիշերը համեմատաբար խաղաղ էր, լարվածություն չկա

Տավուշի  սահմանամերձ գյուղերում գիշերը համեմատաբար խաղաղ էր, լարվածություն չկա

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net ը կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը.

Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ գիշերըեղել են, այժմ համեմատաբար հանգիստ է:

Ոսկեվանի ուղղությամբ ևս կրակել են, սակայն վնասներ չկան:

Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Բերդում և մոտակա գյուղերում խաղաղ է եղել:

Ներքին Կարմիրաղբյուրյուրում ևս հանգիստ է եղել:

Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր:

Այգեպարում էլ էհանգիստ եղել:

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝ Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել

Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---