ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 7-ի անունը

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 7-ի անունը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԼՂՀ հակամարտության գոտում զոհված զինծառայողներից 7-ի անունները: Նրանք են.

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան: Ծնվել է 1988-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2006-ից, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00, Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը:

4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի: Ծնվել է 1990-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2007-ից, Նորքի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը` ապրիլի 6-ին՝ ժամը 14:00 Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում:

Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան: Ծնվել է 1963-ին, Մատաղիսի ԶԿ, հոգեհանգիստը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 17:00, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 13:00-ի, Լոռու Գուգարք (Մեղրուտ) գյուղում:

Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան: Ծնված 1989-ին, ԶՈւ-ում ծառայում է 2011-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 17:30, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին:

4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի: Ծնվել է 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղ:

15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի: 2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ քաղաք Մարտունի:

Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի: Ծնվել է1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում:

ԼՂ ՊԲ տվյալներով,ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ադրբեջանական ստորաբաժանում է ջախջախվել. Տեխնիկան ու զոհերը հայկական տարածքում են թողնվել

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---