Թուրքիան կարող է փոխել կողմնորոշումը դեպի Ռուսաստան10 փետրվարի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական կառավարության հայտարարություններն ԱՄՆ հասցեին Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունման կապակցությամբ հազիվ թե Թուրքիայի համար ցանկալի արդյունք ունենան»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի ակտիվացումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին հնարավոր ընդունմանը հակազդելու գործում կարող է արդյունքի չհանգեցնել: «Ես կարծում եմ, որ նման բանաձեւի ընդունումը մեծապես հավանական է: Այդ դեպքում Թուրքիան կարող է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու համար: Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն չեմ կարծում, որ այդ շրջադարձը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգության համար: Այնուամենայնիվ, ցանկացած փոփոխություն տարածաշրջանում կարող է անդրադառնալ Հայաստանի վրա»,-ընդգծել է Իսագուլյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |