«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհի հետևանքով Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել

«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհի հետևանքով Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը շարունակում է մարտական գործողությունները սիրիական Հալեպում և նրա արվարձաններում: Ականանետային գնդակոծության հետևանքով Շեյխ Մահսուդ թաղամասում զոհվել է 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել` 61-ը, հյատնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ՊՆ կայքում հրապարակման վրա հղումով:

Ապրիլի 9-ի տեղեկություններով, «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 400 գրոհային Աշրաֆիա թաղամասից գրոհ է ձեռնարկել քրդական դիրքերի ուղղությամբ:

Անցած շաբաթվա ընթացքում Հաշտեցման կենտրոնի բուժաշխատողները բուժօգնություն են ցույց տվել 186 տեղաբնակի Համա և Դերաա գավառների 3 բնակավայրում:

Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Հալեպի խաղաղ բնակիչների շրջանում թունավորումներ են եղել: Այդ տեղեկությունը հաստատել է սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Թունավորումներ են եղել նաև քրդերի ինքնապաշտպանական խմբերի անդամների թվում: Քրդերը հայտնել են, որ գրոհայինների արկակոծումից հետո տարօրինակ հոտով դեղին գույնի ծուխ է բարձրացել: Կարմիր մահիկի բժիշկներից մեկը հայտնել է, որ տուժածները բողոքում են ցնցումներից, փսխումից` բոլոր ախտանիշները վկայում են քլորի միացություններով թունավորման մասին:

Ապրիլի 6-ին Հալեպը գրոհել էր «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 1500 գրոհային, 3 տանկի և գնդացիրներով 20 ավտոմեքենայի աջակցությամբ: Այդ շրջանում են գտնվում քրդական աշխարհազորի դիրքերը: Զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, զոհվածների թվում կային նաև երեխաներ, 11 քուրդ աշխարհազորային, վիրավորվել է 36 մարդ:

Ընթերցեք նաև. Գրոհայինները թունավոր գազով արկեր են օգտագործել Հալեպում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---