ՀՀ զինհոսպիտալում 36 վիրավոր է բուժվում. Դրական տեղաշարժ կա

ՀՀ զինհոսպիտալում 36 վիրավոր է բուժվում. Դրական տեղաշարժ կա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ապրիլի 12-ին հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր, հատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարը հետաքրքրվել է բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր:

Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ:

Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է վերջին սերնդի սարքավորումներով: Նրանք ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---