Թուրքիայում Սիրիայից արձակված հրթիռներ են պայթել. Կան վիրավորներ

Թուրքիայում Սիրիայից արձակված հրթիռներ են պայթել. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Սիրիայի տարածքից արձակված 3 հրթիռ պայթել է թուրքական Քիլիս բնակավայրի մոտ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։

Հրթիռներից մեկը տան վրա է ընկել։ Վիրավորները տեղափոխվել են Քիլիսի պետական հիվանդանոց, «Անադոլու»-ին հղումով գրում է Tert.am-ը։

Վնասվել են տներ և մեքենաներ։

Քիլիսի քաղաքապետ Սուլեյման Թափսըզը հայտնել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել այն ուղղությամբ, որտեղից արձակվել էին հրթիռները։ «Թիրախները ոչնչացվել են»,- ասել է նա։

2015-ին Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---