Grant Thornton-ը գումարով կաջակցի զոհված զինվորներից մեկի մանկահասակ երեխաներին մինչև նրանց 16-ամյակը

Grant Thornton-ը գումարով կաջակցի զոհված զինվորներից մեկի մանկահասակ երեխաներին մինչև նրանց 16-ամյակը

PanARMENIAN.Net - Grant Thornton - Հայաստան աուդիտորական ընկերությունը կաջակցի Արցախում զոհված զինծառայողի ընտանիքին՝ ամենամսյա դրամական փոխանցում կատարելով նրա 2 և 3 տարեկան անչափահաս երեխաների հաշվեհամարներին մինչև նրանց 16 ամյակը լրանալը:

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, հաշվեհամարների տնօրինող է նշանակվելու երեխաների մայրը: Զոհված զինծառայողի անունը չի հաղորդվում ավելորդ չարաշահումներից խուսափելու նպատակով:

«Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հայրերին, որդիներին և եղբայրներին: Այս ցավը բոլորինս է, և մեր պարտքն է այսօր լինել մեր հերոսների ընտանիքների կողքին... Սույն հաղորդագրությունը հրապարակում ենք միմիայն որպես կոչ Հայաստանում գործող խոշոր կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել այն ընտանիքների նկատմամբ, որոնք իրենց հայրերին ու զավակներին կորցրեցին մարտի դաշտում՝ բոլորիս անվտանգությունը ապահովելու համար: Լիահույս ենք, որ մեր գործընկերները կմիանան այս նախաձեռնությանը և, իրենց հնարավորությունների սահմաններում, կսատարեն մեր հայրենակիցներին՝ փորձելով փոքրիշատե թոթափել վերջիններիս հոգսը», - մասնավորապես, նշվում է հաղորդագրությունում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ-ն ունեցել է 77 զոհ և 122 վիրավոր: Բացի այդ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 9 զինծառայող և 2 աշխարհազորային զոհվել են ոչ մարտական պայմաններում:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 40 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---