Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 2 մլն եվրոյով

Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 2 մլն եվրոյով

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել:

Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլիստի կարիերայում:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել և գոլային 29 փոխանցում կատարել:

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»:

Կարդացեք նաև. «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել «Արսենալից» Մխիթարյանի համար պայքարում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---