26  18.04.16 - Հայաստանի ծանրամարտի հավաքականի ժամանումը Երևան

Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել

Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են  վերադարձել

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-իմ ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Չնայած ուշ ժամին` Զվարթնոց օդանավակայանը բազմամարդ էր: Մարզասերները դիմավորում էին հայ ծանրորդներին, որոնք Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ առաջնության հաղթող էին դարձել:

Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ:

Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

Այսօրվա դրությամբ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիական խաղերի 5 ուղեգիր ունի, կանանց հավաքականը՝ 2: Բոլոր ուղեգրերը ձեռք են բերվել դեռ մինչև Եվրոպայի առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---