Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը

Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը

PanARMENIAN.Net - Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը: 10 ահաբեկչական խմբավորում հայտարարել է համատեղ կենտրոնակայանի ստեղծման մասին և սպառնալիքներ է հնչեցրել Սիրիայում հարձակում սկսելու վերաբերյալ: Այժմ մարտերն ընթանում են Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորայինների շրջանում սեփական աղբյուրի վրա հղումով:

Սիրիական բանակն ու աշխարհազորը մարտեր են վարում ահաբեկիչների դեմ Լաթաքիայի հյուսիսում` Քեսաբի շրջանում: Մարտերը վերսկսվել են ապրիլի 18-ին և շարունակվում են Կամնե գյուղի մերձակայքում: Գործի են դրվել ավիացիան և հրետանին:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակը լայնածավալ գործողություն է սկսել: Գրոհն ընթանում է Քոբանի քաղաքի ուղղությամբ` Քեսաբի շրջանում: Կատաղի մարտեր են ընթանում քաղաքի արվարձաններում:

Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական զորքերի դիրքերը Լաթաքիայում, իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Ալ Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քաղաքը գտնվում է Հալեպի գավառում գրոհայինների հենակետի ճանապարհին և համարվում է բեռների տեղափոխման կարևոր կետ Սիրիայում ԻՊ ծայրահեղականների մատակարարման տեսակետից:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Սիրիական բանակն ու աշխարհազորը մի շարք բնակավայրեր են ազատագրել ԻՊ գրոհայիններից: Ապրիլի 3-ին ծայրահեղական իսլամիստներից ազատագրվեց վերջիններիս հենակետը համարվող Էլ Քարյաթեն քաղաքը սիրիական Հոմսում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---