Յունկեր. ԵՄ-ն չի թուլացնի Թուրքիայից պահանջվող չափանիշները

Յունկեր. ԵՄ-ն չի թուլացնի Թուրքիայից պահանջվող չափանիշները

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան պետք է կատարի բոլոր պայմանները` ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստանալու համար: Նա շեշտել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար պահանջվող չափանիշները չի մեղմացնի:

«Թուրքիան պետք է կատարի բոլոր պայմանները, որպեսզի Եվրահանձնաժողովը կարողանա ընդունել նրա առաջարկն առաջիկա ամիսներին»,-ասել է Յունկերը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդլայնված նիստում, հայտնում է Deutsche Welle-ն:

Եվրամիությունը կախում ունի Թուրքիայից Եվրոպայում փախստականների ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Ըստ Յունկերի, համապատասխան պայմանագիրը, որը կնքվել է Անկարայի հետ, արդեն բերել է իր պտուղները: Սակայն, նախօրեին Թուրքիան սպառնացել է խզել համաձայնագիրը, եթե Եվրամիությունը չկատարի իր խոստումը` թուրքերի համար չեղարկելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմը:

Ապրիլի 18-ին Ստրասբուրգ մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ընթերցեք նաև. Դավութօղլու. Եթե ԵՄ-ն չկատարի խոստումը, մենք կչեղարկենք պայմանավորվածությունները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---