Տիգրան Համասյանը` հեղինակավոր ECHO Jazz Awards 2016-ի հաղթող20 ապրիլի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հայտնի ամերիկացի ջազ-դաշնակահար Բրեդ Մելդաուի և Ջեյսմ Ֆարմի ջազ քառյակի հետ միասին ECHO Jazz Awards 2016 հեղինակավոր մրցանակի հաղթող է ճանաչվել: Տիգրան Համասյանն արժանացել է «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) մրցանակին Mockroot ալբոմի համար: Ալբոմում ներառված են ինչպես Համասյանի ստեղծագործությունները, այնպես էլ հայկական ժողովրդական երաժշտություն նրա գործիքավորմամբ: Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի: ECHO Jazz Awards 2016 պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին Համբուրգում: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։ Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։ 2015-ին Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծին ծանոթացան եվրոպական տարբեր երկրներում: Ապրիլի 17-ից մինչև մայիսի 30-ը նա համերգ է տվել Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Գերմանիայի եկեղեցիներում ու համերգասրահներում, և հանդիսատեսի 98%-ն օտարերկրացիներ էին, որոնք գալիս էին լսելու ու ծանոթանալու իր մշակած հայկական հոգևոր երաժշտությանը: «Բոլոր համերգների ժամանակ դահլիճը լեփ լեցուն էր: ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |