Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Անկարան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Անկարան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 20-ին այդ մասին ասել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում, հայտնում է «Թրենդը»:

Ուստի Անկարան ոչ մի նշանակություն չի տալիս 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչին, ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում: Ասվում է նաև, որ Անկարան սադրիչ է համարում Թուրքիային ուղղված Եվրախորհրդարանի կոչը:

«Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել, որը կհետազոտի 1915թ. իրադարձությունները, սակայն հայկական կողմն անտեսում է այդ առաջարկը: Դա վկայում է այն մասին, որ չկա ոչ մի ապացույց, որ 1915 թվականին ցեղասպանություն է իրագործվել»,-ասել են Էրդողանի աշխատակազմում, հայտնում է աղբյուրը:

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Այդ պատճառով Թուրքիան չի ընդունում զեկույցը և պատրաստվում է այն վերադարձնել Եվրախորհրդարան։

Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, որը պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---