Դատարանը բավարարել է Բրեյվիկի բողոքը. Նորվեգիան ահաբեկչին $40.000 կվճարի

Դատարանը բավարարել է Բրեյվիկի բողոքը. Նորվեգիան ահաբեկչին $40.000 կվճարի

PanARMENIAN.Net - Նորվեգական դատարանը բավարարել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում անմարդկային պայմաններում պատիժ կրելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է AFP-ն, Օսլոյի դատարանը որոշել է, որ պետությունը խախտել է անմարդկային վերաբերմունքի արգելքի մասին օրենսդրությունը Բրեյվիկի պատժի կիրառման ընթացքում:

«Անմարդկային վերաբերմունքի արգելքը ժողովրդավար հասարակության հիմնարար արժեքներից է: Այն տարածվում է նաև մարդասպանների ու ահաբեկիչների վրա», –նշվում է դատարանի որոշման տեքստում:

Պետությունը Բրեյվիկին 331 հազար կրոն (մոտ $40 հազար) փոխհատուցում կվճարի:

Բրեյվիկի բողոքի քննումը սկսվել էր 2016-ի մարտին: Մարդասպանը հայտարարել էր, որ դատապարտվելուց ի վեր նա խուզարկվել է մոտ 800 անգամ, ինչը խախտում է իր իրավունքները: Նա բողոքում էր նաև խաղային կոնսոլը խլելուց, միկրոալիքային վառարանի վատ որակից: Ավելի վաղ մարդասպանը բողոքում էր պատուհանի վատ տեսարանից ու բանտում սառը սուրճից:

Անդերս Բրեյվիկն 2011 թվականի հուլիսի 22-ին կազմակերպեց պայթյուն Օսլոյի մարդաշատ վայրերից մեկում, ինչից հետո գնդակահարեց Ուտոյա կղզում պատանեկական ճամբարի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, իր գործողությունների հետևանքով սպանվեց 77 մարդ: Նա դատապարտված է 22 տարվա ազատազրկման ու կրում է պատիժն Իլա բանտում, որը շատերն աշխարհի ամենահարմարավետ բանտն են համարում: Այնտեղ, ի թիվս այլ հարմարավետությունների, կան սպորտային դահլիճներ, կանաչ տարածություններ, իսկ բանտի աշխատակիցները զենք չեն կրում: Բրեյվիկի գործած ոճիրի ու բանտային պայմանների անհամապատասխանության մասին վեճերը չեն դադարում իր դատավճռից ի վեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---