Ապրիլի 24-ին առանց տեղումների եղանակ է սպասվում. Ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 24-ին առանց տեղումների եղանակ է սպասվում. Ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 24-25-ը նույնքան կբարձրանա:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Երևանում ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Երևանի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1989 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.20C (2007 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---