Ըմբիշ Ջուլֆալակյանն օլիմպիական ուղեգիր և բրոնզ է նվաճել, Մանուկյանը՝ ուղեգիր և արծաթ

Ըմբիշ  Ջուլֆալակյանն  օլիմպիական ուղեգիր և բրոնզ է նվաճել,  Մանուկյանը՝ ուղեգիր և արծաթ

PanARMENIAN.Net - Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր է նվաճել:

Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվել է հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվել է Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դաևձել արծաթե մեդալակիր: Եզրափակիչ հասնելով նա արդեն նվաճել էր ուղեգիրը:

Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները:

Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը:

Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-իբրոնզե մեդալակիր։ 2008 և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նա աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։

Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---