Transparency Int'l. ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին կասկածում են փողերի լվացման մեջ

Transparency Int'l. ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին կասկածում են փողերի լվացման մեջ

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող Transparency International միջազգային կազմակերպության ռուսական մասնաճյուղը հրապարակել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի մասին նոր հետաքննության արդյունքները, հայտնում է Tert.am-ը meduza.io-ի վրա հղումով:

Հետաքննության արդյունքներով Transparency International-ը դիմել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյին, Խոշոր խարդախության դեմ պայքարի Մեծ Բրիտանիայի բաժնին և ռուսական իրավապահ մարմիններին՝ պահանջելով ստուգել բնակարանի ձեռքբերման հանգամանքները՝ միջոցների լվացման առնչությամբ։

Հետաքննության մեջ ասվում է, որ 346 քառակուսի մետր տարածքով բնակարանը 2008 թվականին անցել է Minimal Technology բրիտանական ընկերության սեփականությանը, որը 2009 թվականից գլխավորել է Ռոգոզինի որդու բիզնես գործընկեր Պավել Չերենկովը։ 2013 թվականին բնակարանի սեփականատեր է դարձել Լիվի Իսաևը, ով այնուհետև այն փոխանակել է Ռոգոզինի կողմից սեփականաշնորհված տան հետ։ Կազմակերպության տվյալներով՝ բնակարանի արժեքը մոտ 500 միլիոն ռուբլի է:

Կազմակերպությունում ենթադրում են, որ բնակարանի իրական սեփականատերը 2008 թվականից եղել է ինքը՝ Դմիտրի Ռոգոզինը՝ այլ անձանց միջոցով, բայց չի ցանկացել այն ցույց տալ ժամանակից շուտ այն պատճառով, որ հույս է ունեցել սեփականաշնորհել ծառայողական անշարժ գույքը: Օրենսդրության համաձայն՝ պաշտոնյան կարող է սեփականաշնորհել ծառայողական բնակարանը միայն այն դեպքում, եթե նա չունի այլ տուն:

Բացի խարդախության դեմ պայքարի միջազգային մարմիններից՝ Transparency International-ը նաև դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը, Դաշնային հարկային ծառայությանը, քննչական կոմիտեին և կոռուպցիայի հակազդեցության հարցով նախագահին կից խորհրդի նախագահությանը:

Ապրիլի 8-ին Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զենքի առաքումներում հաշվի է առնում բոլոր ռիսկերը տարածաշրջանում:

Ավելի ուշ նա հավելեց, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Երևանին, և Բաքվին` պահպանելով շահերի հավասարակշռությունը: Նա ընդգծել է, որ հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենք առաքել այդ երկրներից մեկին, այդ տեղը կզբաղեցնի ԱՄՆ-ն կամ այլ երկրներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---