Թուրքիայում հոլանդացի լրագրող է ձերբակալվել` Էրդողանին քննադատելու համար24 ապրիլի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի առավոտյան հոլանդացի լրագրող է ձերբակալվել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական հրապարակումներից հետո: Այդ մասին հայտնի է դարձել Twitter-ի նրա էջից, հայտնում է Tert.am-ը Hurriyet Daily News-ի վրա հղումով: «Ոստիկանությունը դռան առաջ է»,- գրել է թուրքական ծագմամբ լրագրող Էբրու Ումարը: Ումարը օրերս Էրդողանին քննադատող հոդված էր գրել հոլանդական Metro պարբերականի համար, որի հատվածները նա այնուհետև տեղադրել է Twitter-ի իր էջում, ինչն էլ հանգեցրել է նրա ձերբակալությանը: «Ես ազատ չեմ, մենք գնում ենք հիվանդանոց» բժշկական հետազոտության համար մինչև դատախազներին հանդիպելը գրել է նա իր երկրորդ հաղորդագրությունում: Նիդերլանդների արտգործնախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սերտ կապի մեջ է Ումարի և «տեղական իշխանությունների» հետ, և որ Ստամբուլում Նիդերլանդների դեսպանատունը «ակտիվորեն ներգրավված է» գործի մեջ, որը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Ումարը պարբերականում գրել է Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական վեճի մասին: Ավելի վաղ Նիդերլանդների դեսպան Կորնելիս վան Ռիժը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ հոլանդական լրատվամիջոցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ բացատրություն տալու: Վան Ռիժն իր հերթին թուրքական իշխանություններին խնդրել է բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն ուղարկել է Նիդեռնալներում գործող թուրքական կազմակերպություններին: Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակով Անկարան կոչ է արել հյուպատոսարանին տեղյակ պահել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանքների ու բացասական մեկնաբանությունների մասին: «Թուրքիային քննադատողների համար սա ազդանշան է, որ էրդողանը, որին վաղուց են մեղադրում իր քաղաքականությանը դեմ արտահայտվող անձանց նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու համար, այժմ չարաշահում է հնացած եվրոպական օրենքները` փորձելով լռեցնել իր արտերկրյա ընդդիմադիրներին»,-գրել է այդ առիթով The Washington Post-ը: Թուրքական դիվանագիտական աղբյուրները հրաժարվում են իրավիճակը մեկնաբանելուց: Ավելի վաղ թուրքական իշխանություններին հաջողվեց ազդել Գերմանիայի կառավարության վրա և հասնել նրան, որ գերմանացի երգիծաբան Յան Բերմերմանին քրեորեն հետապնդեն: Վերջինս ZDF հեռուստաալիքի եթերում քննադատական բանաստեղծություն էր ընթերցել Էրդողանի մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |