ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ-ում ԸՕ քննարկումներին. Սպասելու են կոնսենսուսի

ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ-ում ԸՕ քննարկումներին. Սպասելու են կոնսենսուսի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունը առկախում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել:

Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրենսգրքի նախագծի՝ ապրիլի 25-ին Ազգային ժողովում քննարկումներից առաջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:

Մարտի 31-ին Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չորեքշաբթի անցկացրել են իրենց առաջին հանդիպումը այսպես կոչված 4 + 4 + 4 ձևաչափով, ինչը նախատեսում է հավասարության սկզբունքով նրանց ներառում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներում:

Կարդացեք նաև՝ Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքները. Գունավոր քվեաթերթիկներից մինչև ընտրացուցակների հրապարակում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---