ՊՆ-ն՝ բանակի մատակարարներին. Չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ են մշակվելու

ՊՆ-ն՝ բանակի մատակարարներին. Չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ են մշակվելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին:

Նախարարը ընդգծել է նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները:

Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ ՊՆ-ն գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների և մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին և միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող և չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև առկա ռազմաքաղաքական իրավիճակին և մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների և մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---