Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները տեղափոխվել են Սբ Աստվածամայր ԲԿ. Ինքնուրույն են շնչում

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները տեղափոխվել են Սբ Աստվածամայր ԲԿ. Ինքնուրույն են շնչում

PanARMENIAN.Net - Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստականշնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկականհաստատություն»,- լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը հայտնել էնաև, որ ըստ անհրաժեշտության հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:

37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունըշարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության,պերինատոլոգիայի,մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:

Այս պահի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:

Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8: Վիրավորվել են 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, Թումոյի աշակերտներ՝ 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոբուսի պայթյունի քրգործով մանրամասներ չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---