Ազնավուրը՝ Թումոյում. «Շատ լավ գործ եք անում»

Ազնավուրը՝ Թումոյում. «Շատ լավ գործ եք անում»

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է այցելել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության առիթով:

Նա շրջել է կենտրոնով, այցելել նկարչության և երաժշտության դասընթացները, դիտել ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվել թումոցիների հետ: Ազնավուրին դուր են եկել ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները:

Ազնավուրը նշել է՝ «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»:

Այս օրերին Թումո է այցելել նաև Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության կապակցությամբ Հայստան այցելաց հանրահայտ դերասան Ջորջ Քլունին:

Photo from Tumo
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---