«Գազպրոմ Արմենիան» դիմելու է ՀԾԿՀ՝ գազի սակագինը մոտ 9 դրամով իջեցնելու հայտով

«Գազպրոմ Արմենիան» դիմելու է ՀԾԿՀ՝  գազի սակագինը մոտ 9  դրամով իջեցնելու   հայտով

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով։

Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը փոխանցել է, որ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։

Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56:

Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:

Սպառողների համար գազի սակագինը բարձրացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակագինը 132.000 դրամից դարձել էր 156.000:

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չանդրադարձավ՝ նրանք շարունակեցին վճարել 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---