ԼՂՀ դատախազություն. Ադրբեջանի ագրեսիայից ԼՂ ավելի քան 550 բնակիչ է տուժել28 ապրիլի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ գլխավոր դատախազությունն Արցախի ավելի քան 550 քաղաքացու տուժող է ճանաչել ապրիլի 2-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունների հիման վրա, որոնք հետագայում ընդգրկվել են մեկ վարույթում: Քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ ՔՕ մի շարք հոդվածներով. ագրեսիվ պատերազմ, հակամարտությունների և զինված բախումների ժամանակ ռազմական գործողությունների վարման մեթոդների խախտում, հումանիտար իրավունքի միջազգային նորմերի խախտում, քաղաքացիական անձանց սպանություն, գույքի ոչնչացում, որը պայմանավորված չէ ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործերի հետաքննությունը շարունակվում է, նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ մահվան պատճառները, բնույթը և մարմնական վնասվածքների աստիճանը պարզելու նպատակով: Փորձաքննություններով կորոշվի նաև նյութական վնասի չափը: Շարունակվում է տուժածների հարցաքննությունը, քրեական գործով հետաքննությունը, հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող: Ընթերցեք նաև. ԱՆ. Դուրս է գրվել շփման գծում վիրավորված 87 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ |