Կոթեցիները հակառակորդի հրետակոծության հետևանքով կրած վնասի համար փոխհատուցում կստանան28 ապրիլի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կփոխհատուցի 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում, հայտնում է Panorama.am-ը: 2015թ. ամռանը Կոթի համայնքում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն. 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն. դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին: «ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված Կոթի համայնքի համայնքապետի 2015 թ. հուլիսի թիվ 50 գրությամբ ներկայացվել էր հրետակոծության հետևանքով տուժած 20 սեփականատերերի տվյալներ, քանի որ 2 սեփականատեր նախատեսում էին հավաքել բերքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 2 սեփականատերերը ևս չեն կարողացել հավաքել հացահատիկի բերքն, այդ իսկ պատճառով նյութական վնասի չափը փոխվել է՝ 10,879.5 հազար դրամից դառնալով 11 մլն. 935,5 հազար դրամ: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացնել մնացած 8,935.5 հազար դրամ գումար՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով»,- նշված է հիմնավորման մեջ: Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն, այդ թվում Կոթի համայնքը, պարբերաբար գնդակոծում են հակառակորդի կողմից: Ապրիլի 4-ի կեսգիշերին մոտ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |