€10 մլն՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրին

€10 մլն՝  «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրին

PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրին:

Ֆինանսական օժանդակության ամբողջ գումարն օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի («ԲԼՀՀ») փոխակերպիչ կայանի (ՓԿ), ինչպես նաև Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220 կՎ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծրագրի շրջանակում սեկտորի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համար:

Կառավարության որոշմամբ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիր» ընկերությանը տրվել է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:

2015թ. սեպտեմբերից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը և շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մատակարարումները:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24 ամսում: Այն հնարավորություն կտա երկու երկրի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

ՀՀ կառավարությունը 2015-ի դեկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագիծը:

Ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցները օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման համար։

ՀՀ Ազգային ժողովը 2015-ի նոյեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015-ի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» 10 մլն եվրո ծավալով վարկային պայմանագիրը՝ Հայաստանից դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար նախատեսված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---