ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների միջև ֆուտզալի մրցաշարի գլխավոր գործընկերն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների միջև ֆուտզալի մրցաշարի գլխավոր գործընկերն է

PanARMENIAN.Net - «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարը, որի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն ու ֆուտբոլի մասսայականացումն է: Մրցաշարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունել են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Ընթերցվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին:

Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): Մրցաշարի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Իր աջակցությունն է ցուցաբերում նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, որն ապահովում է մասնակիցներին ըմպելիքով:

Մրցաշարին մասնակցելու են News.am կայքի, «Ավետիս», «Կենտրոն», «Երկիր մեդիա», հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն», «Հայկական ժամանակ» թերթերի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի «U-99» լրագրողներից ձևավորված 8 թիմ:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվելու են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա մայիսի 10-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2016» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---