ՊՆ խոսնակի հորդորը. Զինծառայողներին տրվող օգնությունն իրականացնել սոցապի միջոցով

ՊՆ խոսնակի հորդորը. Զինծառայողներին տրվող օգնությունն իրականացնել սոցապի միջոցով

PanARMENIAN.Net - ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում հորդորում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնություններն իրականացնել սոցապ նախարարության միջոցով:

«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության միջոցով:

Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»,-ասվում է գրառման մեջ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ լիազորությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---