Yerevan Spring Run վազքի բարեգործական մրցույթը՝ մայիսի 1-ին Երևանում

Yerevan Spring Run վազքի բարեգործական մրցույթը՝ մայիսի 1-ին Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը:

Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։

Մրցույթը բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն գրանցվել են վազորդներ 11 երկրից։

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ անցկացվել է Երևանի կիսամարաթոնը: Կիսամարաթոնի վազքուղին սկսվում էր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և անցնում Երևանի տեսարժան վայրերով։ Մրցույթն անցկացվեց 4 տարբեր՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական) մրցատարածություններով: Վազքուղին հավաստագրված է AIMS (մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից:

21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվեցին համապատասխանաբար 1 մլն, 750 հազար և 500 հազար դրամով: 10 կմ մրցավազքում առաջին երեք տեղը զբաղեցրածները համապատասխանաբար ստացան 200 հազար, 150 հազար և 100 հազար դրամ պարգևներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---