Մայիսի 3-7-ը՝ կարճատև անձրև և ամպրոպ, 4-7-ը ջերմաստիճանը կբարձրանա

Մայիսի 3-7-ը՝ կարճատև անձրև և ամպրոպ, 4-7-ը ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 3-7-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 3-ին էապես չի փոխվի, 4-7-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Երևանում մայիսի 3-7-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---