«Սիրիայի ազատ բանակը» միասնական ռազմական դաշինք է ստեղծում![]() 2 մայիսի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի ազատ բանակի» կազմի մեջ մտնող զինյալ խմբավորումները հայտարարել են միասնական ռազմական դաշինքի ստեղծման մասին, որը կոչված է արձագանքելու հարձակումներին Սիրիայի ցանկացած շրջանում: «Մենք` Սիրիայի ամբողջ տարածքի զինյալ ջոկատներս, միասնական դաշինք ենք ձևավորում: Ցանկացած հարձակում այն տարածքում, որտեղ կան մեր ստորաբաժանումները, կգնահատվի որպես հարձակում մեր ջոկատների դեմ, Սիրիայի ամբողջ տարածքում: Եվ մենք մեզ պատասխանելու իրավունք ենք վերապահում»,-ասվում է հայտարարության մեջ, որին միացել է 37 ջոկատ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հրադադարի ռեժիմը գործնականում տապալված է, իսկ կառավարական զորքերը ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում, մասնավորապես, Հալեպում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: : Ավելի վաղ «Սիրիայի ազատ բանակը» հայտարարել էր, որ Հալեպի գնդակոծությունների պատճառով, չի պահպանի «լռության ռեժիմը», որը մայիսի լույս 1-ի գիշերը հայտարարվել է Դամասկոսի արվարձանում` 24 ժամով և Լաթաքիայում` 72 ժամով: Ավելի ուշ դրա գործողությունը Դամասկոսում երկարաձգվեց` պայմանավորված դրական արդյունքներով: Սիրիայի տարածքում ՌԴ Հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հայտնել էր, որ կողմերն ակտիվորեն բանակցում են Հալեպի գավառում լռության ռեժիմի հաստատման շուրջ: Քաղաքի բնակելի թաղամասերը վերջին օրերին ահաբեկիչների կողմից ենթարկվել են ականանետային և հրթիռային գնդակոծման: «Սիրիայի ազատ բանակը» ստեղծվել է Սիրիայում հակամարտության մեկնարկից հետո, դա ընդդիմության մարտական թևն է: Նրա հիմքն են կազմում բամաթիվ զինյալ խմբավորումները, որոնք հիմնականում բաղկացած են կառավարական բանակի դասալիքներից և Ասադի ուժերի դեմ կռված գրոհայիններից: Ասադի ռեժիմի ոչնչացումն է «Սիրիայի ազատ բանակի» հիմնական նպատակը, որին աջակցում են Թուրքիան և ԱՄԷ-ն: «Սիրիայի ազատ բանակը» զգալի տարածքներ է վերահսկում Իդլիբում և Հալեպում, ինչպես նաև երկրի հարավում: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |