Բաքվում զինծառայող է հուղարկավորվել. Պաշտոնապես նրա մահվան մասին ՊՆ-ն չի հայտնել

Բաքվում զինծառայող է հուղարկավորվել. Պաշտոնապես նրա մահվան մասին ՊՆ-ն չի հայտնել

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով մայիսի 1-ին հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում մայիսի 2-ին հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:

Զինծառայողի զոհվելու մասին հայտնել է «Ռազմինֆո»-ն՝ պարզելով տեղեկությունը ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և իշխանամետ լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին: Սակայն Զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ. ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն սպանվել է «հայկական գնդակից»։

Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր: Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:

Չնայած զինծառայողի թաղման նկարներին, որոնցում երևում են նաև Սաբունչիի շրջանի ադմինիստացիայի կողմից տեղադրված ծաղկեպսակներ, զինծառայողի մահվան մասին մինչ այժ որևէ տեղեկություն, բացի սոցցանցային գրառումներից, չի հաջողվել հայտնաբերել:

2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմի սպանված զինծառայողների մասին տվյալներ հայտնում էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջինիս պաշտոնապես մեղադրեց «պետական գաղտնիք» տարածելու համար՝ հրահանգելով «զերծ մնալ նման տեղեկություններ» տարածելուց: Իսկ լրատվակայքի` Ադրբեջանում եղած անձնակազմի դեմ հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---