Նավթի արտահանումն Ադրբեջանում 4 ամսում նվազել է 9.3%-ով

Նավթի արտահանումն Ադրբեջանում 4 ամսում նվազել է 9.3%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-ապրիլին արտահանել է 6.756 մլն տոննա նավթ Ջեյհան, Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներով:

2015-ի նույն ժամանակահատվածում SOCAR-ն արտահանել է 7.449 մլն տոննա նավթ: Այդպիսով նավթի արտահանումը կրճատվել է 693 հազար տոննայով կամ 9.3%-ով, հայտնում է Ինտերֆաքսը:

Արտահանման հիմնական ծավալը մոտ 5,7 մլն տոննա է` Ջեյհան նավահանգստով: Նովոռոսիյսկով` 235, 5 հազար տոննա, Սուպսա նավահանգստով` 776 հազար տոննա:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին նավթի արդյունահանումը կանխատեսում էր 40 մլն 744,9 հազար տոննայի սահմանում: 2009-ից սկսած նավթի փաստացի արդյունահանումը Ադրբեջանի գլխավոր նավթահանքում չի համապատասխանում ակնկալվողին: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի դիմաց արդյունահանվել է 40,3 մլն, իսկ 2010-ին` 40,6 մլն տոննա նախատեսված 42,1 միլիոնի փոխարեն

2012-ին անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-ից նավթի գներն անկում ապրեցին ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում Ադրբեջանում: 2013-ին հաջողվեց ավելացնել արդյունահանումը` նոր հորեր շահագործելով: Սակայն 2014-ին արդյունահանվեց 41,9 մլն տոննա` 2,8 տոկսով պակաս, քան 2013-ին: 2015-ին նավթի արդյունահանումն Ադրբեջանում նվազել է 1,1 տոկսով` կազմելով 41,6 մլն տոննա, իսկ արտահանումը կազմել է 38,1 մլն տոննա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---