Շփման գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Ամրահ Յուզբաշևը, հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանն» Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով:

Մայիսի 2-ին հայտնի դարձավ ևս մեկ սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չէր հայտնել նրա մահվան մասին: Մայիսի 1-ին հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, որին մայիսի 2-ին հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:

Զինծառայողի զոհվելու մասին հայտնել է «Ռազմինֆո»-ն՝ պարզելով տեղեկությունը ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և իշխանամետ լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին: Սակայն զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ. ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն սպանվել է «հայկական գնդակից»։

2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմի սպանված զինծառայողների մասին տվյալներ հայտնում էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջինիս պաշտոնապես մեղադրեց «պետական գաղտնիք» տարածելու համար՝ հրահանգելով «զերծ մնալ նման տեղեկություններ» տարածելուց: Իսկ լրատվակայքի` Ադրբեջանում եղած անձնակազմի դեմ հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---