Բաքուն փորձում է տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ադրբեջանական ուտեստ գրանցել

Բաքուն փորձում է տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ադրբեջանական ուտեստ գրանցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը փասռաթղթեր է պատրաստում տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես սեփական ուտեստ ներկայացնելու համար:

Այդ մասին է հայտարարել երկրի տուրիզմի ու մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը, հայտնում է «Տռենդ» գործակալությունը:

Հանրահայտ սննդի պատմաբան Վիլյամ Պոխլյոբկինի կարծիքով, տոլման առաջացել է Հայաստանում: Նա նշում է, որ երբ Հայաստանի բաժանումը Թուրքիայի ու Իրանի միջև հանգեցրեց նյութական ռեսուրսների, սակայն ոչ մշակույթի, այդ թվում՝ խոհանոցի անկմանը: «Ընդհակառակը, հայերը ներդրում ունեցան սելջուկների խոհանոցում, ինչի հեըևանքով բազմաթիվ հայկական ուտեստներ, ինչպիսին է, օրինակ, տոլման, Եվրոպայում հայտնի դարձան թուրքերի միջոցով» , - նշում է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---