5 մայիսի 2016 - 10:45 AMT
Reuters-ը հայտնում է Թուրքիայի վարչապետի մոտալուտ պաշտոնանկության մասին

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության արտահերթ համագումարում վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է զրկվել պաշտոնից, հայտնում է Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով:

Դավութօղլուի մոտալուտ պաշտոնանկության մասին տեղեկությունը գործակալությունը ստացել է կուսակցությունում 5 աղբյուրից, ընդ որում նրանք հայտնել են այդ մասին նախագահ Էրդողանի հետ Դավութօղլուի 1,5-ժամանոց հանդիպումից հետո: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը հաջորդել է երկու առաջնորդների հարաբերությունների արդեն մի քանի շաբաթ տևող լարվածությանը:

Ըստ աղբյուրների, էրդողանն ու Դավութօղլուն «պայմանավորվել են»: «Վարչապետն ու նախագահը համաձայնության են եկել համագումարի հարցում: Չեմ կարծում, որ Դավութօղլուն կրկին կլինի թեկնածու»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԲԿ-ն: