Վիրավոր զինծառայողի աչքը վիրահատվել է` տեսողությունը կվերականգնվի

Վիրավոր զինծառայողի աչքը վիրահատվել է` տեսողությունը կվերականգնվի

PanARMENIAN.Net - Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աչքի վիրահատությունը:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Վիրավորի մյուս` աջ աչքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև զինծառայողների ծնողները: Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների և պլաստիկ վիրաբույժների և տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներում վիրահատություններ են կատարել Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է մոտ 122 վիրավոր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---