Ադրբեջանում արտաժամկետայինների հավաք է հայտարարված![]() 5 մայիսի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «հաշվի առնելով քաղաքացիների դիմումները», հայտարարել է ԶՈւ շարքերը համալրելու ցանկություն ունեցող արտաժամկետայինների հավաք: Ըստ այդ երկրի ՊՆ մամուլի ծառայության, ցանկացողները պետք է դիմեն զորամասերի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են անցնել ծառայության, կամ ԶՈւ ուսումնամարզական կենտրոն: Ըստ օրենքի, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք համապատասխանում են զինվորական ծառայության պահանջներին, կարող են կամավոր հիմունքներով ընդունվել արտաժամկետային զինվորական ծառայության: Դա կարող են անել ժամկետային զինծառայություն անցած անձինք, մինչև 40 տարեկան զինապարտները, բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների, ինչպես նաև 19-40 տարեկան կանայք: Խորհուրդ չի տրվում դիմել այն անձանց, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայել են որպես նավաստի կամ ենթասպա և զորացրվել են զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողությունների պատճառով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին: «Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է Ադրբեջանի զորահավաքի պետծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |