Դացութօղլուն հեռանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնից. Պատճառն Էրդողանի հետ տարաձայնություններն են

Դացութօղլուն հեռանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնից. Պատճառն Էրդողանի հետ տարաձայնություններն են

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էևդողանի հետ տարաձայնությունների պատճառով:

Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը իշխող Արդարության և զարգացման կուսակցության նախագահի պաշտոնում մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում:

Ավանդաբար Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Զրկվելով իշխող կուսակցության նախագահի պաշտոնից` Դավութօղլուն կհեռանա նաև վարչապետի պաշտոնից, գրում է Independent-ը:

«Դա անհրաժեշտ է կուսակցության միասնությունը պահպանելու համար»,-ասել է նա Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում: Դավութօղլուն նշել է, որ այդ որոշումը «ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն»: Նա նշել է նաև, որ հուսով է, որ համագործակցությունը նախագահ էրդողանի հետ կշարունակվի:

Ըստ փորձագետների, Թուրքիայի հաջորդ վարչապետը չի կարողանա Էրդողանի տեսակետին հակասող դիրքորոշում ունենալ և գոնե ինչ-որ չափով ինքնուրույն քաղաքականություն վարել: Ըստ Deutsche Wirtschafts Nachrichten-ի, Էրդողանը մտադիր է վարչապետի պաշտոնը վստահել իր փեսային` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքին:

Դավութօղլուն վարչապետ դարձավ 2014-ին: Վերջին շրջանում նրա և նախագահ Էրդողանի միջև տարաձայնություններ են առաջացել, մասնավորապես, քրդական հարցի լուծման և ընդդիմադիր լրագրողների և հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների հարցում:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր Դավութօղլուի մոտալուտ պաշտոնանկության մասին կուսակցությունում 5 աղբյուրի վրա հղումով: Ընդ որում նրանք հայտնել են այդ մասին նախագահ Էրդողանի հետ Դավութօղլուի 1,5-ժամանոց հանդիպումից հետո: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը հաջորդել է երկու առաջնորդների հարաբերությունների արդեն մի քանի շաբաթ տևող լարվածությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---