Վիսկիի արտադրությունը ՀՀ-ում հնգապատկվել է, խմիչքի ընդհանուր արտադրությունն աճել է 17.5%-ով

Վիսկիի արտադրությունը ՀՀ-ում հնգապատկվել է, խմիչքի ընդհանուր արտադրությունն աճել է 17.5%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի մարտի դրությամբ ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 19.15 մլրդ դրամ՝ 2015-ի հունվար-մարտի համեմատությամբ աճելով 17.5%-ով:

Առաջին եռամսյակում ՀՀ-ում 394.300 լիտր վիսկի է արտադրվել, ինչը 5 անգամ ավելի է 2015-ի հունվար-մարտ ցուցանիշից (79.100):

2016-ի առաջին եռամսյակում արտադրվել է նաև 2.053 մլն լ օղի և օղու-լիկյոր, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով:

Կոնյակի արտադրությունն աճել է 50.9%-ով՝ 3.410 մլն լիտր՝ 2.259 մլն դիմաց: Գինու արտադրությունն աճել է 5.2%-ով՝ 1.441 մլն լիտր 1.370 մլն-ի դիմաց:

Հունվար-մարտին արտադրվել է 85.200 լիտր շամպայն՝ 2015-ի հունվար-մարտի 53.200 լ-ի դիմաց (60.2% աճ):

Գարեջրի արտահանումը նվազել է 7%-ով՝ 2.570 մլն լիտր՝ 2 մլն 763.500-ի դիմաց:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 2016-ի առաջին եռամսյակում նվազել է 14.9%-ով՝ 11.620 մլն լիտր՝ 13.660 մլն դիմաց:

Վիսկիի արտադրությունը ՀՀ-ում սկսվել է 2014-ից: 2015-ի 4 ամսվա ընթացքում արտադրվել էր 187.000 լ վիսկի: Դրա արտադրությամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունից տեղեկարցել են, որ 2014-ին նոր արտադրամաս է բացվել: Որոշ ծավալներով վիսկի արտահանվում է Իրաք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---