Ուորլիք. Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում10 մայիսի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: «Անշուշտ, ես և իմ ֆրանսիացի և ռուս գործընկերները զսպվածության կոչ ենք անում կողմերին: Մենք մշտապես շփման մեջ ենք նախարարների հետ՝ ընդգծելու համար բանակցությունների կարևորությունը համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու գործում»,-նշել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ մայիսին պլանավորում է հանդիպել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրա խոսքով, հանդիպումը հավանաբար պետք է տեղի ունենար Բրյուսելում։ «Օրն ու ժամը կհստակեցվի ավելի ուշ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |