Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը![]() 11 մայիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիթ Սիպպելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Շուլցն ասել է, որ կսկսեն աշխատել դոսիեի վրա, երբ Թուրքիան կատարի բոլոր պայմանները` 72 կետ, ասվում է EUobserver թերթում: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրի մաս է կազմում, որով Թուրքիան պետք է կատարի ԵՄ 72 պահանջ: Նախորդ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար գործող սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի ավարտը հասցնի կատարել սկզբնական ցանկի 5 պայմանը: Այդ թվում` կոռուպցիայի կանխման, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցության վերաբերյալ, տվյալների բազաների պաշտպանության կանոնների ներդաշնակեցում ԵՄ չափանիշների հետ և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայում: Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խստորեն քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ըստ նրա, Անկարան չի փոխելու իր հակաահաբեկչական օրենքները: Նա հայտարարել է, որ Թուրքիան «իր ճանապարհով կգնա»: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |