Ցեղասպանություն. Թուրք պատգամավորը կոչ է անում Կոնգրեսին «չկրկնել մի շարք խորհրդարանների սխալները»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) անդամ Վահիդ Էրդեմը նամակ է հղել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկման առիթով, որն ընդգրկված է Կոնգրեսի նիստերի օրակարգում: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», ՆԱՏՕ-ի ԽՎ Վահիդ Էրդեմը զգուշացնում է նրանց թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեծ ռիսկի մասին: Էրդեմը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին «չկրկնել մի շարք եվրոպական խորհրդարանների սխալները»: «Օրինագծում ներկայացված հայերի զոհերի վերաբերյալ թվերը չափազանց ուռճացված են եւ հիմնված հայկական կողմի պնդումների վրա»,-հայտարարել է Վահիդ Էրդեմը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---