Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում

PanARMENIAN.Net - Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով մայիսի 14-ին Գաբալայում նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յիլմազի և Թինաթին Խիդաշելիի հանդիպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի,Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում ծավալված համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - 2014-ին Նախիջևանում կայացած հանդիպմանը հայտարարել էր Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիան, որն իր պաշտոնը լքեց օգոստոսյան եռակողմ գագաթնաժողովից երկու ամիս անց:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---