Իրավապաշտպաններ. Վերջին տարիներին ՌԴ-ում 9 մլն մարդ է գաղտնալսվել

Իրավապաշտպաններ. Վերջին տարիներին ՌԴ-ում 9 մլն մարդ է գաղտնալսվել

PanARMENIAN.Net - Ըստ «Ագորա» իրավապաշտպան խմբի, Ռուսաստանի բնակիչների մոտ 6 տոկոսը կարող էր գաղտնալսվել դատական որոշման հիման վրա: Դատարանները բավարարում են գաղտնալսումների հարցումների 97 տոկոսը, հայտնում է DW-ն:

Ռուսաստանի պետական մարմինները սիստեմատիկաբար ներխուժում են քաղաքացիների մասնավոր կյանք` քաղաքական դրդապատճառներով: Վերջին 9 տարում առնվազն 9 մլն մարդ` ՌԴ բնակչության մոտ 6 տոկոսը, ենթարկվել է գաղտնալսման դատական որոշումների հիման վրա: Այս մասին ասվում է «Ագորա» իրավապաշտպան խմբի փորձագետներ Դամիրա Գայնուտդինովայի և Պավել Չիկովի զեկույցում:

2007-2016-ին փորձագետները գրանցել են քաղաքականապես մոտիվացված գաղտնալսման 352 դեպք: Գագաթնակետը` 177 դեպք, գրանցվել է 2014-ին, երբ տեղի ունեցավ Ղրիմի բռնակցումը: 2007-2015թթ. դատարանները քննել են բանակցությունների գաղտնալսման և նամակագրության գաղտնիքի սահմանափակման վերաբերյալ 4 659 325 միջնորդություն, որից բավարարվել է 4 517 515-ը` 96,96 տոկոս: Նման հարցումների քանակն աճում է տարեցտարի:

Բացի գաղտնալսումից, ՌԴ իշխանությունները վերահսկում են ակտիվիստների տեղաշարժը, գաղտնի տեսա- և աուդիոդիտարկում են անցկացնում, հետևում են բջջային հեռախոսազանգերին, կենսաչափական տվայլներ են հավաքագրում, կոտրում են աքաունթներն ու բացահայտում էլեկտրոնային նամակագրությունը:

Նման ոչ մի դեպք հետաքննության առարկա չի դարձել: Ըստ իրավապաշտպանների, դա վկայում է, որ Ռուսաստանում քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների մասնավոր կյանքը, հետևաբար, նաև հասարական քաղաքացիներինը, պաշտպանված չէ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---