Մխիթարյանը` Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Kicker-ի վարկածով![]() 17 մայիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Tert.am-ը: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետեւյալ տեսքը. 1. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ. - 2,57) 2. Մարվին Հիտց («Աուգսբուրգ» - 2,64) 3. Ռենե Ադլեր («Համբուրգ» - 2,65) 4. Լորիս Կարիուս («Մայնց» - 2,65) 5. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա» - 2,66) Գերմանիայում ամենաբարձր գնահատականը 1-ն է, իսկ ամենացածրը՝ 5-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայնների 57%-ը: Այսպիսով, Մխիթարյանը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: 27-ամյա ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն: Ընթերցեք նաև. «Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |