ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր

ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին մայիսի 17-ին ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Civilnet-ը. Նա հավելել է, որ այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել:

Վերջինիս խոսքով` երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հրադադարը պահպանելու, վստահության միջոցներ ձեռնարկելու և հաջորդ ամիս համապարփակ կարգավորմանը միտված բանակցություններ սկսելու հանձնառություն են ստանձնել:

«Մեր կարծիքով՝ նրանք դրսևորեցին ստատուս քվոյից առաջ շարժվելու քաղաքական կամք: Այսպիսով՝ դա դրական հանդիպում էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել»,- ասել է Քըրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է օժանդակել կողմերին այդ ուղղությամբ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. ԱՄՆ դեսպան. Դրական է կողմերի պատրաստակամությունն աշխատելու հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---