Աֆղանստանում ադրբեջանական բեռնատար օդանավ է կործանվել

Աֆղանստանում ադրբեջանական բեռնատար օդանավ է կործանվել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի Գիլմենդ նահանգում կործանվել է Silk Way ադրբեջանական ավիաընկերությանը պատկանող բեռնատար օդանավ:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ԱՆ-12 մակնիշի օդանավը վթարվել է Դվայեր օդանավակայանից թռիչք իրականացնելու պահին: Օդանավի անձնակազմը բաղկացած էր Ուկրաինայի 3, Ուզբեկստանի 1 և Ադրբեջանի 5 քաղաքացիներից:

Ըստ նախնական տեղեկությունների, անձնակազմի 2 անդամներ (քաղաքացիությունը՝ Ուկրաինա) ծանր իրավիճակում հոսպիտալացված են, մնացածը զոհվել են:

2011 թվականին Աֆղանստանում կործանվել էր նույն ավիաընկերության Իլ-76 օդանավը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---