Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Վերջին տվյալներով, ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը, հայտնում է «Մայադին» հեռուստաալիքը: Ըստ ավիաընկերության տվյալների, ինքնաթիռում եղել է 66 մարդ. 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, սաուդացիներ և Իրաքի քաղաքացիներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Երբ կապն ինքնաթիռի հետ խզվել է, այն մոտ 11 հազար մետր բարձրության վրա է եղել:

Ֆրանսիայի մայրաքաղաքից ինքնաթիռը դուրս է եկել Փարիզի ժամանակով 23:09-ին, իսկ Կահիրե պետք է ժամաներ 03:05-ին: Նշվում է, որ մինչ այդ ինքնաթիռը պետք է ծախսած լիներ ամբողջ վառելիքը:

Ըստ որոշ տվյալների, վերջին անգամ ինքնաթիռը կապի մեջ է եղել Աթենքի տարածքում, մեկ այլ տվյալներով` Թուրքիայի օդային տարածքից: Որոշ տվյալներով, օդաչուները հայտնել են խցիկում ծխացման մասին: Ինքնաթիռը շահագործման էր հանձնվել 2003-ին: Հայտնի է, որ օդանավի հրամանատար Մուհամեդ Սաիդ Ալի Շաքիրը փորձառու օդաչու է:

Եգիպտոսի փրկարար բրիգադները ժամանել են Միջերկրական ծով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---