Թուրքիայում զրահամեքենա է պայթեցվել. 4 զոհ կա

Թուրքիայում զրահամեքենա է պայթեցվել. 4 զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները թուրքական զինված ուժերին պատկանող զրահամեքենա են պայթեցրել:

Պաթյունի հետևանքով զոհվել են զրահամեքեյում գտնվող զինվորականներից 4-ը, ևս վեցը վիրավորվել են և տեղափոխվել Հաքքարիի զինվորական հոսպիտալ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ռումբը պայթեցվել է զրահամեքենայի ճանապարհի այդ հատվածով անցնելու պահին: Շրջանում թուրքական անվտանգության ուժերը ավիացիայի աջակցությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել:

Քուրդ զինյալները հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքն օգտագործում են որպես թուրք զինվորականների վրա հարձակումների նախապատրաստման բազա: Թուրքիան, իր հերթին, ռմբակոծում է ՔԱԿ ճամբարները:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---